Ֆրшնսիшն և Հունшստшնը հրшժшրվել են Թուրքիш ուղшրկել հրշեջ ինքնшթիռներ

Ֆրանսիան և Հունաստանը հրաժարվել են Թուրքիա ուղարկել հրշեջ ինքնաթիռներ

Ֆրանսիան և Հունաստանը ետ են կանգնել իրենց իսկ արած առաջարկություններից՝ Թուրքիա ուղարկել հրշեջ ինքնաթիռներ անտառային հրդեհների դեմ պայքարելու նպատակով:

Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ Մևլութ Չավուշօղլուն:

«Իհարկե, Թուրքիան ընդունում է այլ երկրների առաջարկած օգնությունը:

Ֆրանսիան նախ առաջակեց ինքնաթիռ ուղարկել հետո ետ կանգնեց իր առաջարկից:

Հունաստանը նախ խոստացավ ուղարկել, հետո հրաժարվեց, քանի որ իրենց մոտ ևս հրդեհներ բռնկվեցին»,- նշել է նա:

Նշենք, որ հուլիսի 28-ից Թուրքիայի մի շարք շրջաններում մոլեգնող հրդեհը ոչ միայն ահռելի նյութական ու մարդկային կորուստների պատճառ է դարձել, այլ լուրջ վտանգ է հանդիսանում նաև երկրի զբոսաշրջության ոլորտին։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.