Ռուսաստանի ծովափնյա Սոչի քաղաքում հորդառատ անձրևի հետևանքով գետերը դուրս են եկել ափերից, ջուրը լցվել է փողոցները։
«Լայֆ.ռու»ի փոխանցմամբ, ջրածածկ փողոցներով կարելի է տեղաշարժվել նավակներով։
Երեկվանից շարունակվող անձրևի հետևանքով գետերը վարարել են։ Ջուրը լցվել է նկուղներ, առաջին հարկերի բնակարաններ։ Տարածված տեսանյութերում երևում է, որ փողոցներում կայանած մեքենաները ջրածածկ են եղել։
Բնակիչներին զգուշացրել են հնարավոր տարհանման մասին։