Կրшկпցներ Ջրվեժում. ոստիկшնները տшք հետքերով բռնել են «Զшզոյին», «Զոզոյին» և «Զիզիին»․ հшյտնшբերվել է նшև шտրճшնшկը

Երեւանում, օգոստոսի 2-ին, կրակոցներ են հնչել. ժամը 23։40-ի սահմաններում Ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժ թաղամասում «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, Երևանի գնդի պարեկներն ու Նոր Նորքի ոստիկանները տաք հետքերով՝ նշված վի ճաբանության-ծե ծկռտուքին մասնակցելու կասկածանքով՝

Բանավան թաղամասից ոստիկանության Նոր Նորքի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչներ 44-ամյա Ռուստամ Ս․-ին, 59-ամյա Եփրեմ Ն․-ին և 32-ամյա Հովհաննես Ն․-ին։

Կայքի տեղեկություններով՝ անձնական խուզարկությամբ՝ Հ․ Նիկողոսյանի մոտ հայտնաբերվել է թմբուկավոր ատրճանակ, որի մեջ եղել է 5 փամփուշտ։

Դեպքի վայրում հայտնաբերվել են կ րակված փամփուշտներ և 1 պարկուճ։

Փաստի առթիվ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Հետաքննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքնություններ, այդ թվում՝ դատաբժշկական։

Աղբյուրի տեղեկություններով՝ նշված անձինք, երբ նկատել են Նոր Նորքի ոստիկաններին և Երևանի գնդի պարեկներին, փորձել են դիմել փախուստի, սակայն պարեկները պրոֆեսիոնալ ձևով օղակի մեջ են առել նրանց, ու նրանք չեն կարողացել ճողոպրել։

Բերման ենթարկվածներն իրենց թաղամասում և իրենց շրջապատում հայտնի են «Զազո», «Զոզո» և «Զիզի» մականուններով։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.