Այս պահին իրավիճակը Գեղամասար համայնքում սահմանային վիճակը հանգիստ է:
Այս մասին 24 News-ին հայտնեց Գեղամասար համայնքի ղոկավար Հակոբ Ավետյանը:
«Հնարավոր է մի քանի թեթև կրակոցներ հնչած լինեն ես տեղյակ չլինեմ, սակայն ընդհանուր առմամբ իրավիճակը կայուն է, բախումներ, միջադեպեր չենք ունեցել», նշեց նա:
Նշենք, որ երեկ՝ հուլիսի 31-ին, 06:30-ին ադրբեջանական ԶՈՒ ստորբաժանումները կրակ էին բացել հայ -ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ և փորձել ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ,
սակայն հայ դիրքապահների պատասխան գործողություններից հետո հակառակորդի կրակը լռեցվել է, ամրաշինական աշխատանքները դադարեցվել էին:
ՀՀ Պաշտպանության նախարարության տեղեկությունների համաձայն ժամը 18:10-ից մինչև 18:50-ը, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել էին սադրանքի`
տարբեր տրամաչափի հր աձգային զինատեսակներով կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ`
կր ակ արձակելով թիկունքային ապահովման (սնունդ տեղափոխող) մեքենայի վրա` լրջորեն վնասելով այն: