Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում անտառային հրդեհներից տուժած շրջաններն աղ ետի գոտի է հայտարարել:
«Այդպիսով, աղ ետի գոտում են հայտնվել Անթալիայի, Մերսինի, Օսմանիեի, Մուղլայի և Ադանայի՝ հրդեհից տուժած շրջանները» թվիթերի իր միկրոբլոգում գրել է նա:
Թուրքիան արդեն չորրորդ օրն է՝ պայքարում է լայնամասշտաբ անտառային հր դեհների դեմ. պատճառն ուժեղ քամիներն ու օդի բարձր ջերմաստիճանն են:
Al Jazeera-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում անտառային հրդեհներն անկառավարելի են դառնում: Հազարավոր հրշեջներ միացել են հրդ եհաշիջման աշխատանքներին:
Թուրքիայի՝ Միջերկական ու Էգեյան ծովերի ափերին գտնվող 17 շրջաններում արձանագրվել է կր ակի մոտ 70 օջախ:
Բնական աղ ետի հետևանքով մա հացել է չորս մարդ, սակայն մտավախություն կա, որ զ ոհերի թիվը կավելանա:
Կան բազմաթիվ վիր ավորներ: Աղետի գոտում իրականացվում է բնակիչների ու զբոսաշրջիկների տարհանում: