Թուրքիшն դшռնшլու է մոխրшկույտ, Թուրքիшն մնшլու է որպես պшտմшկшն հիշողություն. Տիգրшն Սիմոնյшն

Այն ինչ կատարվում է Թուրքիայում , սա դեռ սկիզբն է , կինոն դեռ չի սկսել ։

Թուրքիան , իրենից ոչինչ չներկայացնելով , օգտագործելով իր աշխարհագրական դիրքը , իր աղվեսային քաղաքականության շնորհիվ կարողացավ դառնալ ՆԱՏՈ — ի առանցքային երկրներից մեկը ։

Էրդողանի համար սա բավարար էր , որպեսզի հարևան բոլոր երկրներին պահանջներ ներկայացներ ‘ Կիպրոս , Սիրիա , Հունաստան , Բուլղարիա , Իրաք , Վրաստան , Ռուսաստան , Հայաստան ։ Նրանց մտահորիզոնը հասավ Միջին Ասիա , Չինաստան , Ալթայ ։

Էրդողանն ուզում էր դառնալ 21 — րդ դարի Չինգիզ Խան , մի նոր Մակեդոնացի , Նապոլեոն , սակայն այս բոլորը Հիտլերի կերպարով ։

Նա և նրա ավանակ եղբայրը ‘ Ալիևը , չհասկացան , որ յուրաքանչյուր ազգ , ժողովուրդ ունի արժանապատիվ ապրելու և իրավունք և դրա համար պայքարելու իր միջոցները ։

Ամեն ինչ ունի իր չափ ու սահմանը , բոլորն էլ ունեն համբերության իրենց սահմանը և այն ինչ կատարվում է այսօր , դրա վկայությունն է ։

Բայց Թուրքիան այս ամենում մենակ չէ , Թուրքիան իր կողքին ունի իրեն քաջալերող , ուժ տվող , զենք տվող Ռուսաստան , որի ղեկավարը Էրդողանի նման նույնպես տոգորված է աշխարհակալի գաղափարներով , հիմքում ունենալով քայքայված տնտեսություն , օրն օրի ըմբոստացող ժողովուրդ ։

Սրանք երկուսն էլ կարծես թե հասան իրենց վերջին կանգառին ։ Հրդեհները կմարեն , բայց կրակը չի մարի ։ Հրդեհներին կհաջորդեն տարբեր տեսակի վթարները , ջրհեղեղները , պայթյունները , սպա նությունները ։

Ընդ որում այս ամենը կատարվելու է նաև Ռուսաստանում Այս ամենը պատասխանն է Սուրբ Սոֆիայի տաճարի , հայկական եկեղեցիների , Նախիջևանի խաչքարերի սրբապղծման , մեր անմեղ զո հերի արյան , մեր որդեկորույս մայրերի սրտերի մռմռոցի , մեր սահմանների նկատմամբ ոտնձգությունների ։

Թուրքիան դառնալու է մոխրակույտ , Թուրքիան մնալու է որպես պատմական հիշողություն ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.