Հուլիսի 23-ին Գեղարքունիքի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպի հետեւանքով ծանր վիրավորում ստացած Արման Աթասյանի վիճակը բավարար է, նա տեղափոխվել է հիվանդասենյակ:
Այս մասին NEWS. am-ի հետ զրույցում ասաց Արմանի հայրը` Գուրգեն Աթասյանը:
«Արդեն հիվանդասենյակ են տեղափոխել տղայիս, եւս մեկ վիրահատություն կանեն աղիների հետ կապված, արդեն կամաց-կամաց կազդուրվում է»,-ասաց նա:
Արման Հայրը նշեց, որ Արմանը կազդուրվելուց եւ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո կզորացրվի:
Նշենք, որ Արմանը եւս մեկ անգամ է վիրահատվել, հեռացրել են նրա մեկ երիկամը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2021թ. հուլիսի 23-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի վարչական տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական հենակետում հերթապահություն իրականացնելիս,
հակառակորդի հետ փոխհրաձգության հետևանքով, հրազենային մարմնական վնասվածքներ են ստացել պարտադիր ժամկետային զինծառայող Արման Գուրգենի Աթասյանը, պայմանագրային զինծառայողներ՝
Լեռնիկ Հենրիկի Նավոյանը և Յուրիկ Աշոտի Օհանյանը