Երասխում հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանցիները գրեթե ամեն օր են կրակում` ամենատարբեր տրամաչափի զինատեսակներից, բայց ո՛չ մեր զինծառայողները, ո՛չ էլ թշնամուց ընդամենը 400-500 մետր հեռավորության վրա բնակվող գյուղացիները խուճապի չեն մատնվում։
Սահակյանների ընտանիքը գյուղի հնաբնակներից է։ Երբ Մարտունուց Երասխ տեղափոխվեցին, Հակոբի 3 որդիներն արդեն ծնվել էին։ Դուստրը ծնվեց Երասխում։
Հակոբն 90-ականներին ակտիվորեն ներգրվված է եղել Երասխի ինքնապաշտպանական մարտերում։
Այսօրվա պես հիշում է` ինչպես ազատագրեցին իրենց տնից ընդամենը 400-500 մետր հեռավորության վրա գտնվող բարձունքը։