Զբոսաշրջային շրջանի ամենաթեժ ժամանակահատվածում Թուրքիայի հայտնի հանգստավայրերը հայտնվել են հրդեհի ճիրաններում։
Երկրում մոլեգնում են անտառային հրդեհները։ Կրակը ընդհուպ մոտեցել է բնակելի թաղամասերին ու հյուրանոցներին։
Հուլիսի 29-ին առաջացած խոշոր հրդեհը կլանել է Մանավգաթ քաղաքի մերձակա տարածքները, որը գտնվում է Անթալիայից 76 կմ հեռավորության վրա և 7 կմ հեռավորության վրա ՝ Սիդե հանգստավայրից:
Այնտեղ տարհանվել է մի քանի բնակելի տարածք:
Ոչնչացվել են տասնյակ հեկտար անտառներ:
Ուժեղ քամու և շոգ եղանակի պատճառով կրակը արագորեն տարածվել է:
Ավելի քան 4 հազար հրշեջներին միացել են նաև բազմաթիվ բնակիչեր ու բանակային որոշ ստորաբաժանումներ:
Այս պահի տվյալներով հրդեհի հետևանքով մահացել է Թուրքիայի 4 քաղաքացի, 58-ն էլ տարբեր վնասվածքներով ու այրվածքնրով հոսպիտալացված են: