Մեր թշնամին ներսում չէ, ներսում մեղավոր փնտրել պետք չէ։
Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում նշել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։
«Մենք մեր պետության մարդկային ներուժը և բնական ռեսուրսները պետք է համախմբենք և շատ օպտիմալ օգտագործենք։
Մեր թշնամին ներսում չէ, դրսում է։ Ներսում մեղավոր փնտրել պետք չէ։
Այդ մեղավորին գտնել, փոխելը բան չի տալու, դա մեր կործանումն է լինելու։
Մեր զինվորը, այդ ամեն ինչը մի կողմ թողած, կռվում է։
Պետք չէ ամեն կրակոցից վայնասուն դնել։ Ամեն կրակոցից հետո մի մեղավոր ենք ման գալիս ու ինչ ունենք-չունենք թափում ենք դրա գլխին»,
ասում է Արամ Սարգսյանը։