Ինչ իրավիճակ է Գեղարքունիքի համայնքներում

Քիչ առաջ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, որ գիշերը խոցված ԱԹՍ-ն եղել է Ադրբեջանի ԶՈՒ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանևան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս։

ArmDaily.am-ի հետ զրույցում Վանևանի համայնքապետ Իգր Հարությունյանն ասաց, որ ԱԹՍ-ի խոցելը չեն տեսել։

«Հարվածի ձայնը լսել եմ, բայց չեմ տեսել՝ որտեղ է ընկել»,- ասաց Հարությունյանը։

Հարցին վնասներ եղել են ԱԹՍ-ի ընկնելու հետևանքով՝ Հարությունյանը պատասխանեց, որ ոչ։

Ինչ վերաբերում է բնակիչների մոտ տիրող վիճակին՝ համայնքապետը նշեց, որ սովոր են արդեն։

«44-օրյա պш տերшզմի ընթացում, որ եղել ա, մոտավորապես հասկանում ենք, որ էդ վիճակն ա, դրա ձայնն ա»,- ասաց համայնքապետը։

Մենք կապ հաստատեցինք նաև Կութ համյանքի ղեկավար Սիմա Չիտչյանի հետ՝ տեղեկանալու, թե ինչ վիճակ է այնտեղ։ Մեզ հետ զրույցում Չիտչյանն ասաց, որ իրենց մոտ հանգիստ է, կրակոցներ էլ չկան, իսկ ԱԹՍ-ներ խոցելու մասին էլ սոցցանցերից է տեղեկացել։

«Ոչ մի բան մեզ մոտ չի եղել, մեզ մոտ հանգիստ է, քանի օր ա նույն ձևի, ոչ մի բան չի եղել։ ԱԹՍ-ներ խփելն էլ՝ էդ ժամին մանավանդ՝ 12 անց, չենք լսել»,- ասաց հանայնքապետը։

Մեծ Մասրիկ համայնքի ղեկավար Արմեն Ասատրյանը նույնպես մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց մոտ հանգիստ է, մարդիկ իրենց առօրյա գործերով են։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.