23-ամյա Թոմի Քոնոլին, ով սովորական ուսանող էր: Նա լավ էր սովորում, չէր մոռանում հանգստանալ և ջանասիրաբար սպորտով էր զբաղվում:
Երիտասարդը մտածում էր թեթև ատլետի կարիերա ստեղծելու մասին, երբ հանկարծ նրա կյանքը մեծապես փոխվեց:Ընդամենը մեկ շաբաթում անհոգ ուսանողից երիտասարդը վերածվեց հոգատար հոր և պապի:
Նա այդպես արեց իր երկու մտերիմ մարդկանց փրկելու համար:
Թոմիի կյանքը փոխվեց, երբ նրա տան դուռը թակեց Անգելան:
Երիտասարդը զարմուհու հետ արդեն երկար տարիներ չէր շփվում և նրան լրիվ երեխա տարիքում էր հիշում: Սակայն խեղ ճը վ ատ վիճակում էր: 17-ամյա Անգելան հղի էր:
Դրանից մի քանի տարի առաջ դեռահաս աղջիկը վ ատ շրջապատում հայտնվեց և քիչ մնաց՝ թմ րամոլ դառնար: Այս անգամ խեղ ճի ընտանիքը կարծելով, որ նա նորից հին օրերին է վերադարձել, նրան տնից դուրս էր արել:
Աղջիկը, ում հղիության վերջին օրերն էին, գոյութան միջոցներ չուներ:
Հիշելով Թոմիի մասին՝ նա գնաց զարմիկի տուն՝ առանձնակի հույսեր չունենալով: Սակայն ուսանողի արձագանքը ցնցեց ոչ միայն նրան, այլ շրջապատում բոլորին:
Իրավիճակի մասին տեղեկանալով՝ երիտասարդն արագ որ դեգրեց իր զարմուհուն՝ այդպիսով դառնալով միաժամանակ և՛ հայր, և՛ պապիկ:
Երիտասարդը նաև միանգամից մի քանի տեղ աշխատանքի ընդունվեց՝ Անգելային և նրա նորածին երեխային ամեն ինչով ապահովելու համար:
Թոմիի արածը ցնցեց հանրությանը: Իսկ Թոմին իրեն հերոս չի համարում: Նա ասում է, որ պարզապես հասկացավ՝ եթե ինքն էլ Անգելային փողոցում թողներ, նա երեխայի հետ կմա հանար:
Թոմին համոզված է, որ իր օգնությամբ զարմուհուն կհաջողվի հասարակություն վերադառնալ և վերամիավորվել ընտանիքի և իր երեխայի հոր հետ:Անգելային օգնելով՝ երիտասարդը չի մոռանում իր ուսման մասին:
Նա լիովին վստահ է իր ուժերին: Երիտասարդն ասում է, որ զարմուհու մասին հոգալը իրեն չի խանգարի ավարտել քոլեջը: