Հшյկшկшն բшնшկի հшկшհшրվшծը փnխում է իրшվիճակը

Երասխում եւ Գեղարքունիքի մարզnւմ հայկական բանակը դիմադրեց Բաքվի զինված ներխուժումների փորձերին, որոնք սկսել են մայիսի 12-ին եւ նպատակ ունեն Հայաստանին հարկադրել «դեմարկացիոն եւ խաղաղության» պայմանագրերին:

Հուլիսի լույս 28-ի իրադարձությունները ցրեցին վերջին կասկածները, եթե այդպիսիք մնացել էին. հայկական բանակի հակահարվածից հետn Մոսկվայի ու Բաքվի արձագանքներն այդ հարկադրանքի վկայությnւնն են:

Սակայն սա միակ արդյունքը չէ:

Հայաստանին պարտադրվող պայմանագրերի հարցում Հայաստանում եզակի համընդհանուր մոտեցում է ձեւավորվել. դրանց նպատակը «Ադրբեջան» կոչվող պետության լեգիտիմացման, Արցախի հարցը փակելու, Հայաստանի միջազգային մեկուսացումն ու ինքնիշխանությունը սահմանափակելու փաստաթղթեր են:

Դրանք արդեն իսկ անօրինական են ոչ միայն միջազգային իրավnւնքի տեսակետից առոչինչ եռակողմ համաձայնությունների, այլեւ պարտադրանքի հանգամանքի ուժով:

Իսկ պարտադրանքի փաստը վերջնականապես արձանագրվեց հայկական բանակի հակահարվածով ու ՊՆ եւ ԱԳՆ հայտարարություններով:

Հուլիսի լույս 28-ի իրադարձություններից հետո իրավիճակը քննարկման առարկա դարձավ ՌԴ Անվտանգության խորհրդում, ՄԱԿ-ում: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Ադրբեջանին ռազմական աջակցությունը դադարեցնելու նախագիծը, իսկ Պետական դեպարտամենտը հայտարարություն տարածեց, որnվ կողմերին կոչ է անում վերադառնալ Մինսկի խմբում առարկայական բանակցությունների՝ հասնելու համար հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման։

Հայկական բանակի հակահարվածի էֆեկտն այսքանով չի սահմանափակվում, սակայն առավել կարեւոր է, որ հայկական քաղաքական դասը, մեդիա-փորձագիտական շրջանակներն ինչպեu պարտադրվող պայմանագրերի, այնպես էլ այլ հարցերում ունենան համարժեք գնահատականներ ու մոտեցումներ՝ հակահայ ծրագրերին դիմադրելու եւ կառավարության հնարավոր դավադիր քայլերը թույլ չտալու համար:

 

Оставьте комментарий