Հավանաբար շատերին է ծանոթ այն զգացողությունը, որն ունենում ենք, երբ հանդիպում ենք մի մարդու, որի հետ մենք ժամանակին հարաբերությունների մեջ էինք: Շատ տհաճ զգացողություն է: Վերջերս ես այդպիսի զգացողություն ունեցա, երբ հանդիպեցի նախկին կնոջս:
Իմ քաղաքն այնքան էլ փոքր չէ և մեծ քաղաքներում ծանոթներին հանդիպելու հավանականությունը փոքր է: Նույնիսկ նույն շենքի բնակիչներից շատերն իրար չեն ճանաչում: Ես աշխատում եմ տաքսու վարորդ և օրական լինում եմ քաղաքի տարբեր մասերում, տարբեր հասցեներից կանչեր են գրանցվում:
Ես մոտեցա հերթական կանչով գրանցված հասցեին: Մեքենայի դուռը բացվեց ու նստեց ուղևորը: Ես սովորաբար ուշադրություն չեմ դարձնում ուղևորներին, ինձ պետք է հստակ իմանալ հասցեն:
Հանկարծ լսում եմ. Բարև, չճանաճեցի՞ր: Ես հարցից անակնկալի եկա ու շրջվեցի. նախկին կինս էր, թանկարժեք հագուկապով, մեքենայի խցիկում տարածվեց նրա թանկարժեք օծանելիքի անուշ բույրը:
Քաղաքավարությունից դրդված պատասխանեցի բարևին, նա շարունակեց. Ինչպե՞ս ես: — Լավ եմ,- ու կրկին քաղաքավարությունից դրդված հարցրի. Դու ինչպե՞ս ես, չնայած չէի ուզում հարցնել: -Օյ, ես շատ լավ եմ, նոր ենք վերադարձել Դուբայից, Ալիկը ինձ համար ոչինչ չի խնայում, ես երջանիկ եմ, նա ամեն ամիս ինձ համար թանկարժե զարդեր է գնում, նրա մայրը շատ է սիրում ինձ: Հեսա այս օֆիսի մոտ կանգնիր, նա էլ կգա․
Ես լուռ լսում էի, հասկանում էի, որ նա ուզում է ինձ ց ավ պատճառել ու այդ պահին մեքենան նստեց նաև նրա ամուսինը, ում հետևից գնացել էինք
Որտե՞ղ ես քարշ գալիս, ինչու՞ մայրիկին չես կերակրել, ինչո՞ւ ես տանից դուրս եկել առանց իմ թույլտվության, առանց բարևի բոր բոքված սկսեց ամուսինն ու լսվեց հայհ ոյանքների շարանը: Իջնելիս ուզում էին վճարել, չվերցրեցի գումարը․․
Ես վերհիշեցի մեր անցած օրերը, երբ ես նրան խորին հարգանքով էի վերաբերվում, բայց դա նրան հարկավոր չէր, նա չէր բավարարվում իմ աշխատած գումարով և ամաչում էր, որ տաքսու վարորդի կին է: Հիշում եմ, ինչպես հեռանալիս ասաց. Դու ի՞նչ տղամարդ ես, ես կամուսնանամ իսկական տղամարդու հետ: Դու ինձ արժանի չես: