Դերասանուհի Անի Խաչիկյանը որդու՝ Տեսլայի հետ ջերմ լուսանկարներ է հրապարակել, նաեւ կիսվել է խոհերով:
«Ծնողի ու երեխայի տարբերություններից մեկն այն է, որ ծնողի չստացված ու չկայացած կյանքի համար երեխան մեղավոր չէ, իսկ երեխայի հետագա կյանքի չկայացման մեջ առաջինը հենց ծնողն է մեղավոր:
Եվ դա բնության տրամաբանության մեջ է:
Ուշադիր եղեք առաջինն ինքներդ ձեզ, կարողացեք սիրել նախ ձեզ, հաշտ եղեք ձեր կյանքի որոշումների ու հանգամանքների հետ, դա առողջարար է ոչ միայն ձեր, այլեւ ձեր երեխաների կյանքի համար»,
Ֆեյսբուքի իր էջում գրել է Անին: