Ադրբեջանցիները արցախցի տղամարդուն ծե ծել են, ՄԻՊ-ը լուսանկար է հրապարակել
Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի գե րեվարված բնակիչը, որը վերադարձվել է հայկական կողմին, ադրբեջանի Զինված ուժերի կողմից ծե ծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Ինչպես հաղորդել էի ավելի վաղ, ռուսական խաղաղապահ ուժերի միջամտությամբ հայկական կողմին է փոխանցվել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի գե րեվարված բնակիչը:
Իրականացված բժշկական զննության արդյունքում պարզվել է, որ նա Ադրբեջանի Զինված ուժերի կողմից ծե ծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել, ինչի հետևանքով վնասվել է աջ ոտքը: Պատառոտվել են շորերը:
Քաղաքացին այժմ գտնվում է գյուղի իր տանը:
Ադրբեջանական կողմը շարունակում է իր ագրեսիվ պահվածքը` առիթը բաց չթողելով խոշտանգելու ու նվաստացնելու իրենց վերահսկողության տակ հայտնված քաղաքացիներին:
Միջազգային կազմակերպությունների և Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների ուշադրությունն եմ հրավիրում միջադեպի վրա»: