7 գпրծпն, пրпնք թпւյլ չեն տшլիս կնпջը հղիшնшլ

Հղիանալու հետ կապված խնդիրներիը ծանոթ են բազմաթիվ երիտասարդ զույգերին, սակայն ոչ բոլորը գիտեն, թե ինչով դա կարող է պայմանավորված լինել: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն գործոնները, որոնք թույլ չեն տալիս կանանց հղիանալ:

Անկանոն գրաֆիկ

Հարվարդի համալսարանի գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ անկանոն գրաֆիկով կամ գիշերային հերթափոխով աշխատող կանանց օրգանիզմը 28%-ով ավելի քիչ ձվաբջիջ է արտադրում: Մասնագետների խոսքով՝ սա պայմանավորված է ցիրկադային ռիթմերի՝ կենսաբանական գործընթացների խանգարմամբ:

Սթրես

Սթրեսային իրավիճակներն առհասարակ խիստ բացասաբար են ազդում մարդկանց առողջության վրա, իսկ կանանց դեպքում նաև հանգեցնում են հղիության հետ կապված խնդիրների: Վիճակագրական տվյալներով՝ անպտղությունից տառապում են հենց այն կանայք, որոնք հաճախ են սթրեսների ենթարկվել:

Ալկոհոլ

Դանիացի գիտնականների խոսքով՝ պարբերաբար ալկոհոլ օգտագործելու դեպքում հղիանալու հավանականությունը նվազում է 18%-ով:

Արագ սնունդ

Յուղոտ ու վնասակար սնունդը հաճախ է առողջական խնդիրներ առաջացնում, այդ թվում նաև կանանց վերարտադրողական համակարգի հետ կապված: Հաճախ արագ սննդի չարաշահման դեպքում զարգանում է ճարպակալում, ինչը նույնպես բավական վնասակար է: Բացի այդ, նման մթերքում պարունակվող տրանս-ճարպերը կարող են դառնալ ձվարանների հիվանդությունների պատճառ ու բացասաբար ազդել սերմնաբջիջների արտադրության վրա, ուստի բարեհաջող հղիության համար հարկավոր է հրաժարվել արագ սննդից:

Գազավորված քաղցր ըմպելիքներ

Այս ըմպելիքները պարունակում են մեծ քանակությամբ արհեստական քաղցրացուցիչներ, որոնք խիստ բացասաբար են ազդում ձվաբջիջների որակի վրա: Սա է պատճառը, որ ձվաբջջի բարեհաջող բեղմնավորման հավանականությունը կտրուկ նվազում է:

Որդանման ելունի կամ նշագեղձերի առկայություն

Զարմանալի է, սակայն նշված օրգանների ու հղիանալու հավանականության միջև կա ակնհայտ կապ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ որդանման ելունի հեռացման դեպքում կանանց հղիանալու հավանականությունը բարձրանում է 34%-ով, իսկ նշագեղձերի հեռացման դեպքում՝ 49%-ով: Ե՛վ նշագեղձերի, և՛ որդանման ելունի բացակայության դեպքում հղիանալու հավանականությունը բարձրանում է 43%-ով:

Զուգընկերոջ սխալ ընտրություն

Բոլորն էլ ցանկանում են ընտանիք կազմել սիրելի մարդու հետ, սակայն երբեմն անգամ ամենասիրող զույգը կարող է բախվել հղիանալու հետ կապված խնդիրների: Բանն այն է, որ կինը կարող է զուգընկերոջից վարակվել հերպեսի տեսակներից որևէ մեկով, ինչն էլ թույլ չի տալիս հղիանալ: Ընդ որում, սովորաբար այս վիրուսը հնարավոր չի լինում հայտնաբերել արյան անալիզի միջոցով

Оставьте комментарий