ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. шդրբեջшնшկшն ԶՈՒ-ն կրшկ է բшցել Գեղшրքունիքի ու Երшսխի ուղղությшմբ. ՊՆ

Հուլիսի 26-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Հայկական կողմից տուժածներ չկան։

Հուլիսի 26-ին՝ ժամը 11։30-ից սկսած, հակառակորդը հրադադարը խախտել է նաև հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի ուղղությամբ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։

Հայկական կողմը դիմել է հակազդող գործողությունների։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Դիտեք նաև՝

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.