Պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցի ֆեյսբուքյան գրառումը.
«Երեկվանից համացանցում տարածվում են այս կադրերը, իբր Պավլիկ Մանուկյանը մասնակցել է հայտնի հարսանիքին․․․
Մի շտապեք ցեխ շպրտել Պավլիկի վրա։ Նա Սաղմոսավանքում այդ օրն իր զինվորի (կանադահայ) հարսանիքին է ներկա գտնվել։
Միաժամանակ պսակի մի քանի արարողություն է եղել, հերթով եկեղեցի են մտել, և Պավլիկն անտեղ լինելով՝ ակամայից հայտնվել է կադրում։
Այս մասին կարծում եմ, Պավլիկն ինքն էլ հայտարարությամբ հանդես կգա, բայց, ձեզ հիմար վիճակի մեջ մի դրեք․․․»:
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․
«Ես գնացել եմ զե ք բռնողի հարսանիքին, ոչ թե շիշ բռնողի: Զե նք բռնողս եկեղեցում է:
Հ.Գ. Կյանքում լինում են պահեր, որ բազեն ու բայղուշ ակնթարթները կողքի են լինում»:
Նշենք, որ շաբաթ օրը կայացել էր ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի և Օլյա Հայրապետյանի հարսանիքը։