Ծшնր վիրшվորվшծ զինծшռшյողը գիտшկցությшն է եկել. նրш կյшնքին վտшնգ չի սպшռնում

Գեղարքունիքի սահմանին հուլիսի 23-ին տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով ծանր վի րավորված ժամկետային զինծառայող Արման Աթասյանը գիտակցության է եկել, նրա կյանքին այլևս վտանգ չի սպառնում:

Հանրային հեռուստաընկերությանը լուրը հայտնել է ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը:

Արմանին վիրահատել են, հեռացրել մի երիկամը:

Հիմա արհեստական շնչառության սարքն անջատված է, տղան ինքնուրույն է շնչում և անգամ կարողացել է շփվել բժիշկների հետ:

Հիշեցնենք՝ հուլիսի 23-ին, ժամը 17։00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Փոխհրաձգության հետևանքով հրազենային վիրավորում էր ստացել ՀՀ ԶՈՒ 3 զինծառայող։

Оставьте комментарий