ԱՄՆ-ում Մայամիից Լոս Անջելես չվերթն իրականացնող American Airlines ինքնաթիռում միջադեպ է տեղի ունեցել. կինը խանդի պատճառով ծե ծի է ենթարկել իր ամուսնուն:
Fox News-ը հաղորդում է, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 21-ին:
Կինը ամուսնուն խանդել է մեկ այլ ուղևորուհու, բարկացել է և ինքնաթիռում ամուսնուն մի քանի անգամ հարվածել նոութբուքով:
Երբ կնոջը հաղորդում են, որ իրեն կարող են մեղադրել հարձակում իրականացնելու մեջ, նա պատասխանում է, թե իր համար միևնույն է: