Լուրեր

Հունվարի 10-ից սկսած․ Վահրամ Դումանյանը նոր հայտարարությամբ է հանդես եկել

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժանան Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հաստատվել է 12-րդ դասարանում պետական ավարտական քննությունների ժամանակացույցը։

Այս տարի քննությունները կիրականացվեն հունվարին՝ հնարավորություն ընձեռելով նախապատրաստվել արձակուրդային շրջանում։

Դպրոցներն էլ  հնարավորություն կունենան ավելի հանգիստ ռեժիմում իրականացնել կիսամյակների ամփոփման աշխատանքները»։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի նոյեմբերի 30-ի հրամանում նշվում է, որ 12-րդ դասարանում պետական ավարտական քննությունները կանցկացվեն հունվարի 10-15-ը։

Ինչպես նաև նշվում է, որմիասնական քննություններին մասնակցող սովորողը հունվարին պետական ավարտական քննություն (ներ) կարող է հանձնել այն առարկա(ներ)ից որ(ոնք)ը չի հանձնելու միասնական քննությունների համակարգով։

Related Articles

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Back to top button