48-ամյա Նարինեն (անունը փոխված է) 16 տարեկանում ամուսնացել է ու 22 տարի բռ նпւթյшն ենթարկվել ամուսնու կողմից

48-ամյա Նարինեն (անունը փոխված է) 15 տարեկանում Սումգայիթյան ջարդերից հետո Բաքվից տեղափոխվել է Հայաստան: 16 տարեկանում ամուսնացել է ու 22 տարի բռնության ենթարկվել ամուսնու կողմից:

Երկու որդիների մայրը դիմել է ոստիկանություն, սակայն, ապարդյուն, մի քանի անգամ փորձել է փախչել տնից, բայց ամուսինը բռնությամբ ու սպառնալիքներով վերադարձրել է տուն:

Ամուսնու արարքները տարաբնույթ էին՝ ծեծից, սեռական բռնությունից մինչև սիրուհու հետ համատեղ ապրելու հոգեբանական նվաստացումներ:

Նարինեն 2011-ին այլևս որևէ ելք չգտնելով՝ կրկին փախել է ամուսնու տնից, դիմել թեժ գծի համապատասխան ծառայության ու ամուսնալուծվել:

Մեկ տարի առաջ բժիշկները նրա մոտ հայտնաբերել են ՄԻԱՎ:

«…Առաջին անգամ, երբ ամուր ու ծանր բռունցքդ հայտնվեց գլխիս վրա, «ինձ լավ չէի պահել»: Հ

արևանուհու աղջիկը, որ վատ համբավ ուներ ամբողջ գյուղում, եկել էր մեր տուն ու դու իմ աչքի առաջ իրեն ծնկներիդ էիր նստեցրել:

Դու երևի մոռացել ես, չէ՞, այդ օրը. ա՜խր որ մեկին հիշես:

Միամիտ հառաչանքս, թե ինչպե՞ս կարելի է նման բան անել, ընդհատվեց քո բռունցքի թեթև հարվածով, որն ինձ հիշեցրեց հորս ու ես ավելի շատ իրեն սկսեցի մեղադրել:

Իմ մանկության վերքը ոչ թե սպիացրիր, այլ խորացրիր ավելի ու ավելի շատ:

Հայրս անդադար կրկնում էր՝ ոնց անպատվել ես մեզ, փախել ես, էնպես էլ հարցերդ լուծիր, իսկ մայրս անկարող էր․ ինքն էր ծեծի մեջ, ինձ հետ ի՞նչ պիտի աներ…»

Նարինեի՝ տասնյակ տարիներ տևած բռնության դեմ պայքարի ու ՄԻԱՎ-ով ապրելու մասին կարող եք կարդալ այս հղումովհղումով։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.