Բաքnւն դիմել է Երևանին. Ինչ է uպաuվnւմ

Բաքուն դրական է գնահատում Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ղեկավարների՝ Սոչիում կայացած հանդիպումը։

Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական-նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ըստ Հաջիևի՝ պաշտոնական Բաքուն պատրաստ է բանակցություններ սկսել Երևանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ։

«Ադրբեջանը պատրաստ է բանակցություններ սկսել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ։

Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղությունը բուն Հայաստանի շահերից է բխում։ Ադրբեջանն իր հերթին կշարունակի ջանքերը տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման համար», — ասել է Հաջիևը։ հարցը սակարկման ենթակա չէ. Սարգսյան

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

spot_imgspot_img

Դիտեք նաև

Related Articles