Սոնա Ռուբենյանի զգեստի հեղինակ Մերի Ստեփանյանն անդրադարձել է զգեստի քննարկումներին

Երգչուհի Սոնա Ռուբենյանն օրեր առաջ ամուսնացել է, և քննարկման կենտրոնում էր նաև երգչուհու հարսանեկան զգեստը։ Զգեստի հեղինակ Մերի Ստեփանյանն իր ինստագրամյան էջում անդրադարձել է զգեստի քննարկումներին։

«Օրերս տեղի ունեցավ իմ լավ ընկեր, անչափ տաղանդավոր երգչուհի, քաղցր եւ ուրախ մարդ Սոնա Ռուբենյանի ։ Շատ մեծ հպարտությամբ, պատասխանատվությամբ եւ սիրով ես եւ իմ ամբողջ թիմը ստեղծեցինք հարսի զգեստը իմ լավ ընկերոջ օրը էլ ավելի գեղեցկացնելու նպատակով։

Ինչպես և ամեն հայտնի անհատի անձնական կյանքի իրադարձություն, այնպես էլ Սոնայի հարսանիքը շատ քննարկվեց հանրության կողմից, մանավանդ՝ հարսանեկան զգեստը։

Բնականաբար, նորաձևության և գեղեցիկի պատկերացումները բոլորիս մոտ կարող են տարբերվել, բայց ամեն կարծիք և անհամաձայնություն պետք է մնա առնվազն կոռեկտության սահմաններում։

Ցավում եմ, որ մեր հասարակության մեջ դեռ կան մարդիկ, ովքեր ունակ են նորահարսի հասցեին գրել վիրավորանքներ և գարշելի խոսքեր՝ պարզ շնորհավորանքի և բարեմաղթանքի փոխարեն:

Հ.Գ. Սոն ջան, Էմիլ ջան, ցանկանում եմ, որ ձեր սերը միշտ վեր մնա ամեն տեսակ չարից, օր օրի ավելի ամրանա, փոխանցվի բոլորին և ջերմացնի մարդկանց սառած ու չարացած հոգիները»,- գրել է Մերին։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.