Թուրքիայում 250 տարեկան ՀԱՅԿԱԿԱՆ պանիր է հայտնաբերվել. Ի՞նչ է գրում թուրքական ամսագիրը

Վանից ոչ հեռու գտնվող Խոշաբ (Երվանդունի կամ Հայոց Ձոր) ամրոցում պեղումների ժամանակ հայտնաբերվել է չորս կուժ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ժաժիկ պանրի տարատեսակով(Թանը եփելուց և քամելուց ստացվող պանրանման նյութ)։

Հայկական Տնական պանիր - Say Cheese

Թուրքական Orghaber պարբերականի փոխանցմամբ՝ հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ հայտնաբերված պանիրը մոտ 250 տարեկան է։

Պարբերականը նաև նշվում է, որ գտածոն Հայկական պանրի տեսակ է, որը հայտնի է որպես «Վան ժաժիկ»։

Պիտանի՞ է արդյոք հայտնաբերված պանիրը սննդի մեջ օգտագործելու համար, թե ոչ, գիտնականներին չի հաջողվել պարզել:

Խոշաբ ամրոցը կառուցվել է 1643 թվականին։ Շուրջ մեկ տարի առաջ այստեղ պեղումներ են իրականացվել Վիեննայի համալսարանի պատմության ֆակուլտետի գիտնականների կողմից ։

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

spot_imgspot_img

Դիտեք նաև

Related Articles