Երեխան ծшյրшհեղ ծшնր վիճակում է ընդունվել․ ծնողները 4 օրերի ընթացքում երեխային չեն այցելել․ Սուրբ Աստվածամայր ԲԿ-ն պարզաբանում է

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն հայտարարություն է տարածել, որում պարզաբանել է նոյեմբերի 30-ի երեկոյան տեղի ունեցած ող բերգական դեպքի առթիվ։

«Նոյեմբերի 30-ի երեկոյան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում մահացել է 2,5 տարեկան տղա երեխա, ով նախկինում տասնյակ անգամներ բուժում է ստացել մեզ մոտ:

Կենտրոն է ընդունվել 4 օր առաջ՝ ծա յրահեղ ծա նր վիճակում, ունեցել է ուղեկցող բազմաթիվ հիվանդություններ, ֆիզիկական և մտավոր զարգացման խորը հապաղում, երկկողմանի թոքաբորբ, շնչական անբավարարություն 2-րդ աստիճանի, իմունոդեֆիցիտային վիճակ:

40% քաշի դեֆիցիտ, ցնցումային համախտանիշ, նյութափոխանակային խորը խանգարումներ, պոչուկային շրջանում մեծ պարկելախոց, որը հետևանք է ոչ ճիշտ և լիարժեք խնամքի:

Երեխային տեսակցելու համար հիվանդանոց եկել է միայն տատիկը, ով ամեն օր շփվել է բաժնի վարիչի և բժիշկների հետ, ում բազմիցս բացատրվել է երեխայի վիճակի ծանրության աստիճանի մասին, որ երեխայի հիվանդությունները ծանր են և անբուժելի։

Ծնողները 4 օրերի ընթացքում երեխային չեն այցելել։

Ամբողջ ընթացքում երեխան վերակենդանացման բաժանմունքում ստացել է ինտենսիվ բուժում՝ հակաբակտերիալ թերապիա, արյան փոխներարկում, թթվածնաբուժություն, ինֆուզիոն թերապիա։

Բուժման ֆոնին վիճակը կայունացնել հնարավոր չի եղել, 4 օր անց երեխան մա հացել է։

Հայրը մա հվան մասին տեղեկանալուց հետո ներխուժել է վերակենդանացման բաժանմունք, դրսևորել է ագրեսիվ վարք, հնչեցրել է սպ առնալիքներ։

Բժշկական անձնակազմի և բուժվող երեխաների անվտանգության պահպանման նկատառումներով հրավիրվել է ոստիկանություն»:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

spot_imgspot_img

Դիտեք նաև

Related Articles