Ողբ երգական դեպք է տեղի ունեցել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում

shamshyan.com-ի տեղեկություններով Արդեն 2 ժամ է, Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչներ՝ ամուսիններ Նարինե Սարգսյանն ու Սասուն Սահակյանը փորձում են Երևանի «Սուրբ Ատվածամայր» բժշկական կենտրոնի բուժանձնակազմից իմանալ, թե ինչն է եղել մոտ 3 ժամ առաջ իրենց 2-ամյա տղայի՝ Անդրանիկի մա հվան պատճառը։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում երեխայի հայրն ասում էր. «4 օր առաջ երեխայիս առողջական խնդիրներ ունենալու պատճառով բերեցինք «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Ինչ դեղեր, անգամ՝ արյուն, պահանջել են, շուտ հասցրել ենք։

Այսօր՝ մի քանի ժամ առաջ, մայրս կերակրել է երեխային, քնեցրել ու եկել է տուն։

Մոտ 3 ժամ առաջ հիվանդանոցից զանգահարում են, թե շտապ եկեք հիվանդանոց։

Մեր հարցին, թե ինչ խնդիր կա, պատասխանում են, թե՝ կգաք, կասենք։ Գալիս ենք հիվանդանոց, մեզ ասում են՝ ցավալի դեպք է տեղի ունեցել. երեխան մահացել է։

Չգիտենք՝ ինչ անենք։ Արդեն դիմել ենք Շենգավիթի ոստիկանություն, այնտեղից եկել են։

Մենք գիտենք, որ երեխային հետ չենք բերի, բայց վստահ ենք, որ երեխան մա հացել է բժիշկների ան փութության հետևանքով, ու հիմա պահանջում ենք, որպեսզի մեղավորները, որոնց մեջ է նաև բժշկուհի Չոբանյանը, օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկվեն, ինչը դաս կլինի, որ հետագայում նման դեպքեր չկրկնվեն, ոչ մի ծնող էն ցավը չապրի, որ հիմա մեր ընտանիքն է ապրում։

Հայոց բանակին տալու էինք 3 տղա զինվոր, մեկի գլու խը էստեղ կե րան»։ Իսկ երեխայի տատն էլ, արցունքները հազիվ զսպելով, պահանջում էր հիվանդանոցի ղեկավար կազմին, սակայն ոչ ոք չկար։

Հիվանդանոցից նրան պատասխանել են, թե այս պահին մարդ չկա։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Оставьте комментарий