Ամեն տшրի шյս պինգվինը կտրում է 8000 կմ և գшլիս տղшմшրդուն шյցի. Երբ իմшնաք պшտճшռը հшստшտ шնտшրբեր չեք մնш

2001 թ. – ին 71-ամյա թոշակառուն, ով կես դրույքով որմնադիր է աշխատում, գտել է մի փոքրիկ պինգվինի, որը պառկած է եղել ժայռերի վրա և գտնվել է մահվան եզրին ու ծածկված է եղել նավթով:

Նա մաքրել է նրան նավթից, անվանել նրան Ջինգջինգ (Jingjing) և ամեն օր կերակրել է նրան ձկով, մինչև նա կազդուրվել է ։

Դա պինգվինի և մարդու միջև ամուր և անսովոր բարեկամության սկիզբն էր:

Փրկվելուց մեկ շաբաթ անց, տղամարդը փորձել է ազատ արձակել պինգվինին և ուղարկել ծով, բայց թռչունը հրաժարվել է հեռանալ իր փրկչից:

Ժոաոյի հետ ապրելով ևս 11 ամիս և իր մանկական <<սմոքինգը>> փոխարինելով կոշտ փետուրներով ՝ Ջինգջինգը լողացել է անհայտ ուղղությամբ:

Սակայն մի քանի ամիս անց Ժոաոն կրկին ջինգջինգին տեսել է լողափին, որից հետո նրանք գնացել են տղամարդու տուն:

Վերջին 5 տարիների ընթացքում Ջինգջինգը տարեկան 5-ական ամիս ապրում է իր փրկչի հետ, մնացած ժամանակը նա, ենթադրաբար, անցկացնում է Արգենտինայի և Չիլիի ափերում:

Ենթադրվում է, որ նա ամեն տարի ավելի քան 8000 կմ է լողում, որպեսզի հանդիպի իրեն փրկած մարդու հետ: <<Ես սիրում եմ այս պինգվինին ինչպես իմ երեխային և ինձ թվում է, որ նա էլ ինձ է սիրում ։

Նա ոչ մեկին թույլ չի տալիս, որ երբևէ դիպչեն իրեն, բայց եթե ինչ-որ մեկը, այնուամենայնիվ, փորձում է դա անել, ապա նա սկսում է պաշտպանվել:

Նա իմ ծնկների վրա պառկում է, թույլ է տալիս ինձ լողացնել իրեն ցնցուղի տակ, թույլ է տալիս կերակրել սարդինաներով և վերցնել ձեռքերիս վրա>>, –

ասել է Ժոաոն,- բոլորն ասում են, որ նա չի վերադառնա ինձ մոտ, բայց, այնուամենայնիվ, նա վերադառնում է վերջին չորս տարիների ընթացքում:

Հունիսին նա ինձ մոտ է գալիս և փետրվարին վերադառնում է տուն ։Ամեն տարի նա դառնում է ավելի ու ավելի քնքուշ, և, ինչպես ինձ թվում է, նա ավելի ու ավելի շատ է ուրախ տեսնել ինձ>>:

<<Ես նախկինում երբեք նման բան չեմ տեսել։

Կարծում եմ, որ պինգվինը Ժոաոյին համարում է իր ընտանիքի անդամ ։

Երբ նա տեսնում է նրան, նա պոչը շան պես թափահարում է և հիացմունքի նշաններ ցույց տալիս>>,

The Independent կայքին տված հարցազրույցում ասել է պրոֆեսոր-կենսաբան Կրաևսկին:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.