«Ես զարմանում եմ, թե հայ մարդիկ ոնց կարող են այդ տեքստն այդպես մեկնաբանել»․ Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով մեկնաբանել է Փաշինյանի, Ալիևի և Պուտինի այսօր ստորագրված փաստաթուղթը՝ ասելով․

«Հայտարարություն է ատորագրվել, որի 2 դրույթի զուտ մեկնաբանությունը ինձ տվել է հիմքեր՝ կարծելու, որ ես ասեմէ եթե այս դրույթներն իրագործվեն և եթե այս հայտարարությունն իրագործվի, նշանակում է, որ ռազմագերիներին պետք է վերադարձնեն և դա նշանակում է, որ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան այն տարածքներից, որոնք համարվում են ՀՀ սուվերեն տարածքներ։

Այս իմաստով կան բազմաթիվ մեկնաբանություններ, թե որ կետում է գրված, ոնց եք ենթարդրում, ոչ մի նման բան էլ չկա։ Ես զարմանում եմ, որ մեր տրամադրությունները երկրի ներսում այսպիսին են։ Որևէ տեղ չի ասվել, չի ասվում, որ Հայաստանը միջանց ք է տրամադրում դրբեջանին․ տարբեր ձևակերպումներ կան՝ ճանապարհ, հաղորդակցություն, կոմունիկացիա, բայց Ադրբեջանը բոլոր հարթակներում ասում է՝ մեզ միջանց պիտի տան։

Հիմա հայտարարություն է ստորագրվել, որտեղ գրված է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության պարտականությունները պիտի կատարվեն, իսկ նոյեմբերի 9-ի փաստաթղթում հստակ գրված է, որ ռազմագերիներով և պահվող այլ անձանցով պետք է փոխանակվեն։

Ես դրա հիման վրա ասում եմ, որ պետք է ռազմագերիներին վերադարձնեն, մեկ էլ տեսնում եմ, որ բոլորը մեկնաբանում են՝ չէ, նման բան չկա։ Ո՞նց է լինում, որ ադրբեջանցիները ցանկացած փաստաթուղթ իրանց ուզած ձևով են մեկնաբանում և իրանց ուզած բառերն են օգտագործում, մենք ակնհայտ է, հստակ է, որ այդպես է, որովհետև այս փաստաթուղթը հղում է տալիս նոյեմբերի 9-ի պարտավորությանը՝ ռազմագերիներին վերադարձնելուն, և մի 1000 հոգի ասում է՝ չէ, նման բան ոնց կարող է լինել։

Ես զարմանում եմ, թե հայ մարդիկ ոնց կարող են նման ձևով մեկնաբանել։ Ադրբեջանցիները կարող են այս տեքստն այդպես մեկնաբանել, բայց հայերը ո՞նց են այդ տեքստն այդպես մեկնաբանում»։

Նշենք, որ Էդմոն Մարուքյանն ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում գրել էր․

«Ստորագրված հայտարարության դրույթների իրագործումը ենթադրում է Ադրբեջանի կողմից ռազմագերիների վերադարձ և իր զորքերի դուրս բերում Հայաստանի սուվերեն տարածքից։ Սպասենք այս դրույթների իրագործմանը»:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

spot_imgspot_img

Դիտեք նաև

Related Articles