«Իմ հետ խոսում էր, մեկ էլ ասում՝ մի րոպե, ու լայվի կնոպկեն սեղմում». Ա. Վանեցյան

Անդրադառնալով վարչապետի 2019թ. այն հայտարարությանը, որ նախորդ իշխանությունները ԱԱԾ-ում փաստաթղթեր են ոչնչացրել,

ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԺ պատգամավոր Արթուր Վանեցյանն ասաց. «ԱԱԾ-ում ամենօրյա ռեժիմով բազմաթիվ տեղեկություններ են ստացվում ու ձևակերպվում տեղեկանքներով: Այդ նյութերը, համաձայն գործող հրամանների,  ունեն պահպանման ժամկետներ, որից հետո ոչնչացվում են, կան նաև անժամկետ պահվողներ:

Էն, ինչ անհետացել էր, ինչից անհանգստացել էր, ես եմ զեկուցել, ասել՝ կան փաստաթղթեր, որոնք ոչնչացված են: Եթե ԱԱԾ պետի հետ խոսում ես, պետք չի 5 րոպե հետո մտնես լայվ ու ինչ-որ բան ասես:

Իմ հետ խոսում էր, մեկ էլ ասում՝ մի րոպե, շուռ էր գալիս, կնոպկեն սեղմում ու ասում՝ սիրելի՛ հայրենակիցներ… Հետո բացատրեցինք, ասինք՝ մի՛ արա էդ լայվերը, չի կարելի»,- խոսելով Նիկոլ Փաշինյանի մասին՝ ասաց Վանեցյանը:

 

Оставьте комментарий