Աշпտ Փшշինյшնն шշխшտшնքի կшնցնի իսրшյելшկшն ընկերությունում

Իսրայելում բարձր տեխնոլոգիաների ոլորտի աշխատողների պակասը լրացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ երկրի բարձր տեխնոլոգիական մարդկային ռեսուրսների Webiz աութսորսինգ ծառայությունը ընդլայնում է իր գործունեությունը՝ Երևանում բացելով իր մասնաճյուղը:

Ըստ իսրայելական nocamels.com կայքի՝ սեպտեմբերին իսրայելական ընկերությունը հայտարարել է, որ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեխնոլոգիական անձնակազմի հավաքագրման և վերապատրաստման կենտրոնի ստեղծումը մոտ 200 վրացիների համար պաշտոններ է ապահովել իսրայելական առաջատար բարձր տեխնոլոգիական ընկերություններում:

«Webiz-ը ներկայումս ավարտում է իր մասնաճյուղի հիմնումը Հայաստանի մայրաքաղաք Երևանում և բացել է տեղական Webiz ակադեմիան:

Ընկերությունը վարձել է տեղական մենեջերների, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի որդի Աշոտ Փաշինյանին, որը որպես մենեջեր կզբաղվի շնորհալի մասնագետներին գտնելու աշխատանքով։ Հայաստանի մասնաճյուղը կղեկավարի իսրայելական թիմ»,- ասվում է իսրայելական կայքի հրապարակման մեջ։

Կազմակերպության գլխավոր տնօրեն Էյալ Բար-Օզը նշել է, որ իրենց հավաքագրած աշխատողների պահանջարկը կտրուկ աճել է, ուստի Հայաստանում մասնաճյուղի բացումը կօգնի Իսրայելին լրացնել այդ երկրում ՏՏ մասնագետների պակասը, հատկապես՝ կիբերանվտանգության, արհեստական բանականության և տվյալների բազաների ոլորտներում:

Оставьте комментарий