Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Բաքվի և Մոսկվայի դիրքորոշումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում համընկնnւմ են. «Ադրբեջանն ու Ռուսաստանը Ղարաբաղյան հակամարտությունը համարում են ավարտված»,-ասել է Ալիևը:
Ալիևն ասել է, որ հուլիսի 20-ին Մnuկվա կատարած այցի ընթացքում Ռուսաստանի նախագահի հետ քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակը.
«Մենք քննարկեցինք հետպատերազմյան իրավիճակը տարածաշրջանում, ներառյալ՝ Զանգեզուրի միջանցքի հարցը և հետկոնֆլիկտային իրավիճակը:
Մենք՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը, մոտեցումների շուրջ տարաձայնություններ չունենք: Մենք կարծում ենք, որ պատերազմն ավարտվել է, հակամարտությունը ևu ավարտված է»,-ասել է Ալիևը:
Նա նաև հայտարարել է, թե «կարևոր է կանխել «ռևանշիզմի» դրսևորումները Հայաստանում, և դրանից հետո տարածաշրջանում պետք է խաղաղություն լինի:
«Պատերազմի ռիսկերը պետք է նվազագույնի հաuցվեն և վերացվեն:
Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքին, ես տեղեկացրի ՌԴ նախագահին, որ Հայաստանն այս հարցում կրկին անկեղծ չէ:
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ ասուլիսում ես ընդգծեցի, որ տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունները պետք է բացվեն, չպետք է կիրառվի ընտրովի մոտեցում»,- ասել է Ալիևը:
Նա նաև հայտարարել է, թե Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի նոյեմբերի 10-ի եռակnղմ պայմանավորվածության 9-րդ կետի համաձայն։