Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 22-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

Возможно, это изображение (2 человека и люди сидят)

« Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության երկաթուղային,

ջրային և օդային տրանսպորտի քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար Արտակ Պապյանին 2021 թվականի նոյեմբերի 23-25-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)

ՀԱՊԿ անդամ պետությունների երկաթուղիների տեխնիկական պատսպարման միասնական համակարգի ստեղծման միջոցառումների իրականացմանն ուղղված միջպետական աշխատանքային խմբի խորհրդակցություններին մասնակցելու նպատակով։

2. Դավիթ Գրիգորյանի և Արտակ Պապյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը և «COV  ID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ

և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը»։

Оставьте комментарий