Վերջապես Պոնչը հաստատեց իր և Տոմայի սիրավեպը (տեսանյութ)

Արդեն տևական ժամանակ է, ինչ քննարկվում է Պոնչի և Թամարա Պետրոսյանի սիրավեպը: Նրանք գրեթե միշտ ներկայանում են միասին, ավելին՝ համացանցում հայտնվել էր նրանց մասնակցությամբ ռոմանտիկ տեսանյութ:

Չնայած բոլոր խոսակցություններին՝ դերասաններն որևէ մեկնաբանություն այս առիթով չէին անում: Օրերս Women՛s club-ի հերթական թողարկման ժամանակ Գոռ Բարսեղյանը հենց դահլիճից հարսնացու էր փնտրում:

Գոռի խոսքերով՝ 34 տարեկանում հասկացել է, որ ցանկանում է ամուսնանալ: Ըստ Գոռի՝ իրեն այդ առիթով հաճախ են հարցնում, թե ինչո՞ւ չի սիրահետում Women՛s club-ի աղջիկներից որևէ մեկին:

Գոռը հերթով թվարկում էր ակումբի աղջիկների անունները, ապա բեմ հրավիրեց Տոմային, սակայն նրա փոխարեն դուրս եկավ Պոնչը, ով ասաց, որ տոլմա է լսել, սակայն, երբ հասկացավ, որ Տոմայի մասին էր խոսքն ասաց հետևյալը. «Ի՞նչ ա եղել, արա»: Գոռն էլ իր հերթին խորհրդավոր նայեց դահլիճին՝ ակնարկելով, որ իրենք հասկացան Պոնչին:

Оставьте комментарий