Հայ վարորդների «հակահարվածը» ադրբեջանցիներին․ Բաքվի փողոցները կաթվածահար են

Factor.am-ը գրում է.«Հայեր ջան, ուրեմն ֆլեշմոբ ենք հայտարարում ադր բեջանցիների դ եմ, որովհետև իրենք էլ մեր դեմ են սկսել»․ սոցիալական կայքերից մեկում այսպիսի գրառում էր արել տաքսի ծառայության մի վարորդ։

Բանն այն է, որ նոյեմբերի 16-ին՝ ադրբեջանական ԶՈՒ ագրեսիայի ֆոնին, ակտիվացել էին ՀՀ-ում գործող «Յանդեքս» տաքսի ծառայությանը կե ղծ պատվերներ ուղարկող ադր բեջանցիները:

Աշխարհի տարբեր կետերում ապրող ադ րբեջանցիները, միավորվելով տելեգրամյան ալիքների տարբեր խմբերում, փորձել էին զանգվածային կեղծ պատվերների միջոցով կաթվածահար անել Երևան քաղաքի երթևեկությունը:

Այժմ ադրբեջանցիներին «հակահարված» են տալիս հայ վարորդները․ «Քաշում ենք «Bolt» ծրագիրը, տանում ենք Բա քվի վրա՝ կապ չունի, թե որ փողոցը կլինի կամ ով կգա, նենց ենք անում, որ իրենց տուն հաց տանել չկարողանան։ Հասնում են նշված վայր ու չեղարկում ենք պատվերը։

Նույն ծրագրով հնարավոր է նաև սնունդ պատվիրել, պատվիրում ենք ու տեղ հասնելուց հետո չեղարկում»,- մանրամասնում է վարորդներից մեկը։

Оставьте комментарий