ՊՆ-ն գերեվարումից 72 ժամ հետո աշխատանքից ազատել է Արթուրին` ապրուստի միջոցից զրկելով նրա վեց հոգանոց ընտանիքը

Անի Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Возможно, это черно-белое изображение (2 человека, ребенок, люди сидят и в помещении)

«Մինչ քննարկում ենք գե րիների մասին իշխանության ա նմարդկային խոսքերը, հիշեցի նրանց արած կոնկրետ ան մարդկային գործը, որի մասին գրել էինք այս տարվա օգոստոսին: /Հղումն՝ այստեղ/

Լուսանկարում 7 տարվա պայմանագրային զինծառայող, 3 երեխաների հայր Արթուր Ստեփանյանն է, ով իր ծառայակից ընկերների հետ պա տերազմի հենց առաջին օրը Զանգելանում հայտնվել էր գե րության մեջ:

Մինչ նա թշ նամու կողմից ֆի զիկական ու հո գեբանական խո շտանգումների էր ենթարկվում, այստեղ ՀՀ ՊՆ-ն գեր եւավումից 72 ժամ հետո աշխատանքից ազատում է նրան` ապրուստի միջոցից զրկելով Ստեփանյանի վեց հոգանոց ընտանիքը:

Ստեփանը պետության կողմից նման դաժան վերաբերմունքի արժանացած միակ պայմանագրային զինծառայողը չէ: Նրանք շատ շատ են:

Զին ծառայողը ութ ամիս եղել է Բաքվի բանտում ապա դատապարտվել ազատազրկման, ինչի ընթացքում պետության կողմից նրա ընտանիքի նկատմամբ որեւէ վերաբերմունք չի եղել, անգամ չեն հետաքրքրվել, կարծես նա երբեւէ գոյություն էլ չի ունեցել:

Իսկ ինչո՞ւ էր նա հայտնվել գե րության մեջ: Պատճառը սխալ ինֆորմացիան էր, ինչի հետեւանքով նրանք ընկել էին շրջափակման մեջ: ​​ՀՀ-ից Արցախ էին մեկնել երեք ավտոբուսով` մոտ 50 հոգի: Արդյունքում եղել են բազմաթիվ զո հեր, գե րության ընկածներ, մինչ օրս շատերը որոնվում են որպես ան հետ կորած:

Ահա թե ինչ վերաբերմունք էին արժանանում նրանք, ում պետությունը ինքը ուղարկում էր իր երկրի սահմանները պահելու»:

Оставьте комментарий