Տարոն Սահակյանին հրամայել են ազատ արձակել գե րեվարված шդրբեջանցիներին ու ինքն է գե րեվարվել. Նրան Բшքվում խոշտանգելով սպ шնել են. սպան ամուսնացած էր, ուներ մեկ որդի

Նոյեմբերի 14-16-ի ադրբեջանական ագ րեսիայի հետևանքով ծա վալված մար տերին մասնակցել ու անձնուրաց կռ վել է Տարոն Սահակյանը։ Նա Ջերմուկի գնդից էր` ավագ լեյտենանտ։

Տարոնը ծնունդով Տավուշի մարզից է՝ Ոսկեվանից, ապա տեղափոխվել էր Կողբ գյուղ։ Հայրը զինվորական է, Տարոնն էլ տան երկրորդ զավակն է։ Աշխատել է իրավապահ համակարգում, ապա` տեղափոխվել ՌԴ։ Վերադարձել էր հայրենիք ու մի քանի ամիս է, ինչ Ջերմուկում որպես սպա ընդունվել էր աշխատանքի։ Տարոնն ամուսնացած էր ուներ մեկ որդի ու վերջին շրջանում տեղափոխվել էր բնակվելու Ջերմուկում։

«Փաստինֆո»-ին Տարոն Սահակյանի հարազատները պատմել են` գիտեին, որ Տարոնը գե րության մեջ է, բայց այսօր վաղ առավոտյան Սահակյանները տեղեկացել են, որ Տարոնին զոհված են տեղափոխել հայրենիք։ Նրա աճյունն էր երեկ Մուրադովը ինքնաթիռով տեղափոխել Երեւան: Հարզատները նրա՝ Բաքվում հայտնվելու մասին մանրամասներ չգիտեն, բայց տեղյակ են, որ գե րեվարել ու սպ անել են թշ նամիները։ Ասում են, Տարոնը հայրենիքն ամենաթանկն էր համարում ու չէր կարող ենթարկվել թշնամու հրամաններին։

Կողբի բնակիչ Արսեն Աղաբաբյանն էլ «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմել է, որ Տարոնին մեկ տարի առաջ էր տեսել ու վերջերս տեղեկացել, որ Տարոնը կրկին Հայաստանում է, ծառայում հայրենիքին։ «Ինքը կարգին տղա էր, կարգին մարդ՝ բոլորը դրա մասին գիտեին։ Շատ ակտիվ էր, մարդկային հատկանիշներով օժտված տղա էր։ Նա կռվարար՝ պաշտպանող, չհանձնվող տեսակ էր՝ զարմանալու աստիճան»։

Տարոնի աճյունը Բաքվից վերադարձնելու մասին լուրը եկավ ապացուցելու տեղեկությունները, որ Տարոնը մինչև վերջ կռ վել է, ապա գե րեվարվել։ Դեպքի մասին ոչ հստակ, բայց տվյալներ ունեն, որ հայկական կողմը ադրբեջանական սա դրանքի ժամանակ թշնամու զինծառայողներ է գերեվարել, ապա հրաման են ստացել ազատ արձակել։ Թշն ամուն գերի վերցրած Տարոնը նրանց ազատ է արձակել, ապա` ինքը գե րեվարվել։

«Մեզ հասած տվյալներով, մեր կողմը ադրբեջանցիներին գե րի է վերցրել։ Հրաման են տվել ադրբեջանցի գե րիներին հետ տանեն ու տղաները հետ են տարել՝ իրենք են գե րի ընկել։ Մեր տվյալներով Տարոնի ա յունը ահավոր խո շտանգված վիճակում է։ Չգիտեմ որ մի ոչ խարի հրա մանով է, որ ադրբեջանցի գե րիներին հետ են ուղարկել ու այդ տղաները գե րի ընկել։ Մեզ հասած տվյալներով նրան դ աժան ձևով են սպ անել, անգամ ծե ծելով։ Տեսել եմ լուսանկարն ու մինչև հիմա ուշքի չեմ գալիս»,- ասաց Աղաբաբյանը։ Տարոնն ապրում էր Ջերմուկում, միաժամանակ պաշտպանում հայրենիքը ու իր ընտանիքը։ Բնավորության համաձայն մինչև վերջ պայքարեց։

Աղբյուր` Փաստինֆո

Оставьте комментарий