ՀՀ ՊՆ հայտարարություն է տարածել

Նոյեմբերի 17-ի երեկոյան, ՌԴ հարավային ռա զմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ, հատուկ չվերթով Բաքվից Երևան է տեղափոխվել նոյեմբերի 16-ին ՀՀ արևելյան սահմանագոտում ադրբեջանական ԶՈւ սադրանքից հետո ծավալված մարտերի ընթացքում զո հված ՀՀ ԶՈւ զի նծառայողի մա րմին:

Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

Նոյեմբերի 17-ին գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Հանդիպման ընթացքում ՀՀ պսշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է նախորդ օրը ծավալված մարտերի մանրամասները, ինչպես նաև տվյալներ հաղորդել գե րեվարված հայ զինծառայողների վերաբերյալ:

ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունը վերակազմավորվել  է․ ՀՀ ՊՆ | Ֆակտոր տեղեկատվական կենտրոն

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ինտենսիվ աշխատանքները ինչպես գերեվարված զինծառայողների վերադարձի, այնպես էլ մարտի արդյունքում ան հայտ կորած զի նծառայողների հայտնաբերման ուղղությամբ:

Оставьте комментарий