Հրատապ․ Գեներալ Մուրադովը Բաքվից Երևան դի եր է բերում, գե րիներ․․․

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը այսօր երեկոյան Բաքվից կժամանի Երևան:

ՌԴ խաղաղապահ առաքելության գործունեությունը միայն դրական եմ գնահատում․  Մուրադով – Azat TV

Ադրբեջանական իշխանամետ Caliber պարբերականի տվյալներով՝ նա իր հետ բերում է սահմանին տեղի ունեցած բախումների հետևանքով զոհված հայ զինվորականների դի երը։

Sputnik Արմենիայի տվյալներով` ինքնաթիռում գե րիներ չկան։

Աղբյուրը հայտնում է, որ Մուրադովը բանակցություններ կվարի կողմերի միջև զի նված միջադեպերի կանխման մեխանիզմի մշակման շուրջ:

Խոսքը հայ-ադրբեջանական սահմանի մասին է, որը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտուց դուրս է։

Բաքու է տեղափոխվել 1, Երևան վերադարձել 5 գերի. Ռուստամ Մուրադով

Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։Դրանից հետո տեղային մարտեր էին սկսվել։

 

Оставьте комментарий