«Վերջապես մենք հայրենիքում ենք,–ապա շարունակեց,–մեր հայրենիքի աչքը լույս, որ սաղ-սալամաթ եկանք, մեր ախպերներին էլ ճանապարհին սպասեք»,- ասաց նա Sputnik Արմենիայի թղթակցին։
Ի պատասխան այն հարցին, թե դեռ շա՞տ մարդիկ են մնում Ադրբեջանում, նա պատասխանեց: «Հա»։
Բացառիկ կադրերում երևում է, թե ինչպես են հայ ռազմագերիներն իջնում օդանավանից, նստում շտապօգնության մեքենա։
Նրանց ճանապարհում է Արցախում խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը, հարցնում տղաների ինքնազգացողության մասին, ապա հաջողություն մաղթում։
Տեսանյութը ստորև