Մոր աղոթք իր զինվոր որդու համար․ Միահшմուռ աղոթենք բոլոր զինվորների համար

Մարդասեր Տեր,նախ խնդրում եմ ներիր նրա կամա և ակամա մեղ քերը, որ գործել է Քո առջև, տրվելով իր երիտասարդական ցանկություններին։

Այժմ տուր նրան խոհեմություն և իմաստություն, որ բարին և օգտակարը կարողանա ընտրել

և քաջություն շնորհիր, հավատարմաբար ծառայե լու մեր հայրենիքին , որ մեր սուրբ նախ նիներից ժառանգություն է մնացել մեզ։

Պահպանիր նրան Սուրբ Խաչիդ զորությամբ թշ նամու ամեն տեսակի մա հաբեր հարձ ակումներից:

Բարեգութ ՏԵ՛Ր, պահիր ու պահպանիր մեր զին վորներին,

զավակներդ այսօր կանգնած են մեր երկրի կարծյալ սահ մանագծին, որը բնավ սահմանը չէ նրա…

Վրե ժ ունեն լուծելու նրանք՛ իրենց հայրերի փոխարեն, որ չհաջո ղեցին:

Պապերի, ապուպապերի փոխարեն, որոնք արձակեցին իրենց շղ թայա կապ ու անպարագիծ երազները

և անդադրում ու անշ եջ հուշերի միջոցով, ժառանգեցին իրենց սերն ու կարոտը՝ սեփական երկրի սահմանագծի ու սահ մանի նկատմամբ…

Ով բարեգութ տե’ր, ամեն օր լսում ես նրանց մայրերի զորակցող օրորոցայինները, ու տեսնում,

թե ինչպես են նրանք մայրական կաթի ու արց ունքների միջով ՀՈՒՅՍԸ, հավատը և սերը փոխանցում իրենց զավակներին.

Ողոր միր նրանց… Թույլ տու’ր, որ վստահեն քեզ, և նրանց բախտն ու ճակատագիրը հանձնեն քո կամքին…

Տուր ուժ, զորություն և անհնարինը դարձրու հնարավոր, որ հա’յ զին վորն ինքը ճանաչի իր իսկ երկրի սահ մանն ու սահ մանագիծը, և ընծայիր նրան՛ ի’ր երկրի տերը լինելու անհավանական իրողությունը…

Փառք քեզ, ամենակարողիդ, հավիտյանս հավիտենից Ամեն

Оставьте комментарий