ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ոչնչացնում ՀՀ տարածք ներխուժած հակառակորդի զրահատեխնիկան

Ժամը 16։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ։

Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների՝ հայկական դիրքերի վրա նախաձեռնած հարձակման հետևանքով սկսված մարտերի արդյունքում հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, որոնց վերաբերյալ տվյալները ճշտվում են, ինչպես նաև հայտնի է երկու մարտական դիրքի կորստյան մասին․ տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։

Հայկական ԶՈՒ ստորաբաժանումները, համարժեք գործողություններով, հակառակորդին զինտեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ են պատճառել։ ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են ՀՀ զորքերը ոչնչացնում հակառակորդի զինտեխնիկան:

Մանրամասները՝ տեսանյութում

Оставьте комментарий