Ադրբեջանական կողմը փոխհրաձգության արդյունքում կորցրել է 4 զրահատեխնիկա և 15 զինծառայող

Քիչ առաջ հայտնել էինք, որ ըստ ՊՆ հաղորդագրության  ժամը 14։30-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ։

Պատերազմ Արցախում. բոլոր նորությունները` ռազմաճակատից (ԹԱՐՄԱՑՎՈՂ)

Ընթանում են տեղային մարտեր, որոնց ընթացքում հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

Հայկական կողմից իրականացվում են համարժեք գործողություններ։

Իրադրությունը վերահսկվում է ՀՀ զինված ուժերի կողմից։

Մեր հավաստի տեղեկություններով  այս պահի դրությամբ Ադրբեջանական կողմը փոխհրաձգության արդյունքում կորցրել է խոշոր տրամաչափի 4 զրահատեխնիկա և 15 զինծառայող։

Оставьте комментарий