Ադրբեջանի ՊՆ-ն մեղադրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը․Մանրամասներ

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է , թե հայկական կողմն անցած գիշեր խախտել է հրադադարը՝ կրակ բացելով Քելբաջարի շրջանում տեղակայված դիրքերի ուղղությամբ։

Ադրբեջանի ՊՆ-ն այսօր ևս հաղորդում է սահմանի Գեղարքունիքի հատվածում  գնդակոծության մասին

«Գնդակոծությունն իրականացվել է տարբեր տրամաչափի զինատեսակներից», – հաղորդում է նախարարությունը՝ հավելելով, թե թիրախում են եղել նաև տեղում ճանապարհաշինարարական աշխատանքներ կատարող տրակտորն ու բեռնատարները։

«Կրկին հայտարարում ենք, որ պետական սահմանին ցանկացած դիմակայության ողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա», – հայտարարել է Ադրբեջանի ՊՆ-ն։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան գերատեսչությունը հայտնեց, որ ժամը 19-ի դրությամբ իրադրությունը արևելյան ուղղությամբ, որտեղ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փորձել էին դիրքային առաջխաղացում ապահովել, հարաբերականորեն կայունացել էր, ընթանում էին բանակցություններ:

Ինչպես նաև , որ ադրբեջանական լրատվամիջոցներն երեկվանից տարբեր տեսանյութեր են դրել շրջանառության մեջ` նշելով, թե հայկական կողմը թողել է տեսանյութում պատկերված դիրքերն ու հեռացել` դրանք հանձնելով ադրբեջանցիներին:

նյութի աղբյուրը ՝auroranews.am

Оставьте комментарий