Ի՞նչ է կшտшրվում шյս պшհին Սյnւնիքnւմ

ԱԺ ԼՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Սրբուհի Գրգորյանի փոխանցմամբ Սիսիան քաղաքում աժմ հանգիստ է, ոչինչ չի կատարվում։

«Դիրքերում չգիտեմ ինչ է եղել, բայց Սիսիան քաղաքում ոչինչ չկա, նոր եմ խոսել քաղաքացիների հետ ամեն ինչ կարգին է»,- ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց նախկին պատգամավորը։

Հիշեցնենք, որ ժամեր առաջ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց՝ թշնամու կողից հրադադարի խախտման մասին։ Հաղորդագրության մեջ ասվում էր, որ այսօր՝ նոյեմբերի 14-ին, ժամը 13։00-ի սահմաններում թշնամին կրակ է բացել դեպի հայ դիրքապահներ։ Համացանցը րոպեներ անց ողողվեց լուրերով, որ թշնամին մի քանի կիլոմետր առաջ է եկել դեպի Սիսիան քաղաք։

Տելեգրամյան ալիքներում, սոցցանցերում իրարամերժ տեղեկություններ են շրջանառվում տեղի ունեցածի վերաբերյալ, որոնք սակայն ճշտել հնարավոր չէ, քանի որ գերատեսչությունները չեն պատասխանում մեր զանգերին:

ArmDaily.am-ը փորձել է կապ հաստատել Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Գևորգ Ալթունյանի հետ, սակայն երկուսն էլ անհասանելի են, իսկ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, սյունեցի Արմեն Խաչատրյանը չպատասխաեց մեր հեռախոսազանգերին:

 

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

spot_imgspot_img

Դիտեք նաև

Related Articles