Ստեփան Ղամբարյանը և Անի Ամիրյանն ամուսնալուծվել են. տեսեք՝ Անին ինչ է գրել (Photo)

Starnews.am-ը գրում է.  Դերասան Ստեփան Ղամբարյանը և նախկինում երգչուհի Անի Ամիրյանն ամուսնալուծվել են: Նշենք, որ նրանց հարաբերություններում դեռ տարիներ առաջ ամեն բան հարթ չէր:

Այդ մասին նրանք չէին թաքցրել և խոստովանել էին, սակայն նշել էին նաև, որ իրենց հաջողվել է հաղթահարել ամուսնական ճգնաժամը:

Ցավոք, Starnews-ին հայտնի է դարձել, որ նրանց ոչ բոլոր խնդիրներն է հաջողվել հաղթահարել: Ներկայումս  զույգն այլևս միասին չէ: Մեր աչքից չի վրիպել, որ Անին ֆեյսբուքյան իր էջում տարածել է Մհեր Արշակյանի գրառումը.

«Կինը ուժեղ է, երբ չի սիրում»: Անին նաև սթորիում Հայկոյի համերգից կադրեր էր հրապարակել և կրկին խորհրդավոր գրառում արել.

«Մի խոսքով… Կփորձեմ ապրել քո սիրով»: Նշենք, որ Անին Ստեփանի երկրորդ կինն էր, նրանք դուստր ունեն:

Оставьте комментарий