Գեներալ Ռnւստամ Մnւրադովը հատnւկ առաքելnւթյամբ գալիu է Հայաuտան․ Ինչ է սպաuվում

Գեներալ Ռnւստամ Մnւրադովը հատnւկ առաքելnւթյամբ գալիu է Հայաuտան․ Ինչ է սպաuվում

Մեկ տարի առաջ ստորագրած կապիտուլյացիոն փաստաթղթի համաձայն, նոյեմբերի 9-ին ռուս խաղաղապահների բրիգադը ստանձնեց Արցախի Հանրապետության պաշտպանությունը։

Խաղաղապահներն Արցախ մուտք գործելու մեկամյակի կապակցությամբ որոշել են մեծ միջոցառում կազմակերպել,

ՌԴ ՊՆ-ն մոտ 200 մեդալ է թողարկել, որոնք իր հետ կբերի ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը եւ կհանձնի «աչքի ընկած խաղաղապահներին»։

Նա այսօր կժամանի Հայաստան, իսկ վաղն առավոտյան կուղեւորվի Արցախ, որտեղ նոյեմբերի 10-ին տեղի կունենա մեդալների հանձնման արարողությունը։

հավելենք, որ նախօրեին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։

Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։

«Նախարարները շարունակել են կարծիքների փոխանակումը 2020թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հայտարարության ընդունման տարելիցի նախաշեմին:

Արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցեր»,- ասված է հայտարարության մեջ։

Оставьте комментарий