Գեներալ Մnվսեu Հակnբյանը անnւններ տվեց․ Արդեն պարզ է ինչ է կատարվել

Եթե այսօր փորձում են քննիչ հանձնաժողով ստեղծել եւ քննել ամբողջ բանակաշինությունը, դա որեւէ արդյունք չի տալու։ Այս մասին  NEWS .am-ի հետ զրույցում ասաց Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ Մովսես Հակոբյանը։

Մովսես Հակոբյան | Առավոտ - Լուրեր Հայաստանից

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին «Հանրային» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում պետք է քննվի նաեւ իր ասած՝ բանակաշինության հարցը։ «Նպատակը չեմ հասկանում, քննիչ հանձնաժողովը ստեղծում են կոնկրետ ինչ-որ գործողության համար։

Անիմաստ է՝ քննիչ հանձնաժողով ստեղծել մեր պատմությունն ուսումնասիրելու համար, դա պատմաբանների խնդիրն է։ Դա ընդամենը կոծկելու է պրոբլեմները, որոնք բերել մեզ այս պարտությանը»,- ասաց Մովսես Հակոբյանը։

Նշենք՝ Փաշինյանը նաեւ անդրադարձել է Су-30СМ-երի գնմանը եւ ասել՝ իրեն Զինված ուժերի ներկայացուցիչներն են ասել, որ այն անհրաժեշտ է բանակին։

Հարցին՝ արդյոք ինքը տեղյա՞կ է, թե ով է ասել Փաշինյանին, որ Су-30СМ-երը պետք են բանակին, Հակոբյանն ասաց. «Իմ իմանալով՝ Արտակ Դավթյանն ու Ստեփան Գալստյանն են։ Ամեն մեկն իր մասով պատասխանատու է, որովհետեւ իշխանությունը իրավունք չէ, իշխանությունը պարտականություն է»։

Оставьте комментарий