«Աստղիկ» ԲԿ-ն քիչ առաջ հայտшրարություն տшրածեց.․ ինչ է կատարվել իրшկանում

«Աստղիկ» բժշկական կենտրոնը հայտնում է․ «Ի պատասխան լրատվամիջոցներում տեղ գտած նյութի՝ այն մասին, որ Աստղիկ ԲԿ-ում քաղաքացիների պատվաստման մի շարք կեղծ տեղականքներ են տրամադրվել արտերկրում գտնվող անձանց, հայտնում ենք, որ տեղեկությունն իրականությանը չի համապատաախանում։

Armed համակարգում միայն մեկ քաղաքացու պատվաստման երկրորդ դեղաչափի ստացման օրը համընկել է նրա՝ արտերկրում գտնված ժամանկահատվածի հետ, քանի որ վերջինս դիմել է Աստղիկ բկ-ի թերապևտին և խնդրել ստանալ իր երկրորդ դեղաչափը նախատեսվածից մի քանի օր շուտ՝ երկրից բացակայելու պատճառով։

Պատվաստումը իրականացվել է 21.07-ին, բայց քանի որ ծրագիրը թույլ չի տալիս գրանցել պատվաստումն ավելի վաղ, քան սահմանված օրն է, գրանցումը Armed համակարգում կատարվել է 03.08-ին, ինչն էլ համընկել է քաղաքացու արտերկրում գտնվելու ժամանակահատվածի հետ։

Քաղաքացու պատվաստումն արվել է օրենքով սահմանված կարգով, առկա են բոլոր համապատասխան փաստաթղթերը։ Աստղիկ բկ-ում իրականացվել է ավելի քան 7000 պատվաստում՝ բոլորը օրենքով սահմանված կարգով։ Մեզ համար կարևոր է մեր պացիենտների առողջությունը և առողջապահական նորմերի պահպանումը մեր երկրում։

Աստղիկ ԲԿ-ում առողջացել է կորոնավիրուսով վարակված 250 հիվանդ. կենտրոնը  վերադառնում է իր բնականոն աշխատանքին

Հորդորում ենք լրատվամիջոցներին պահպանել լրագրողական էթիկան և որևէ նման նյութ հրապարակելուց առաջ ճշտել իրողությունն ու կեղծ տեղեկատվություն չմատակարարել հանրությանը»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.